ԱՄՓՈՓԵՆՔ 2020-Ը ՄԻԱՍԻՆ
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների անցուդարձի մասին:
Սեպտեմբերի 22-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական գրանցման 11 ամյակն էր:
ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԵՆԿ ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվեց «Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» նախաձեռնությունը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ կենտրոնի պատանիների համար կազմակերպվեց դասընթացների և ակումբների շարք՝ նպաստելով Գյումրու և Արցախի մշակույթային արժեքների փոխանակմանը:

Գյումրեցի և արցախցի պատանիների և նրանց ծնողների համար իրականացվեց «Արցախյան համեղ խոհանոց» նախաձեռնությունը, որի շրջանակներում պատրաստվեցին արցախյան ժենգյալով հացը, փախլավան և գաթան:  

 

Անցկացվեցին «Արագ արձագանք արտակարգ իրավիճակներում», «Առաջին բուժօգնություն» և «Մեդիագրագիտություն» թեմաներով դասընթացները արցախցի և գյումրեցի պատանիների և «Դրական ծնողավարում» թեմայով դասընթաց՝ ծնողների համար:

Յունիսեֆ Հայաստանի կողմից տրամադրվեցին ամանորյա փաթեթներ «Գյումրու և Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների արցախցի, գյումրեցի և սպիտակցի սաներին, ինչպես նաև նվերներ հանձնվեցին 10 տարեկանից բարձր արցախցի պատանիներին:

Այս ամսում անցկացվեցին ռուսերենի և անգլերենի կրթական ակումբները, որոնք նպաստեցին սաների լեզվական հմտությունների բարելավմանը:  

Իրականացվեցին «Ձեռքի աշխատանքների» և «Օճառագործության» աշխատարաններ, որոնց ընթացքում արցախցի և գյումրեցի պատանիները պատրաստեցին ամանորյա զարդարանքներ և բնական հումքից ձեռքի օճառներ, որոնք ներկայացվեցին LOFT Gyumri-ում կազմակերպված ամանորյա տոնավաճառին:

Այս ամսում պատանիները ունեցան շրջայց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

Ամիսը եզրափակեցինք ամփոփիչ միջոցառմամբ։

Հետևե՛ք «Գյումրու երիտասարդների տան» գործունեությանը և սպասեք մեր առաջիկա ծրագրերին։

Սպիտակի երիտասարդների տուն
«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Սպիտակի ուսումնական հաստատությունների, մշակութային կենտրոնների, հասարակական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Սեպտեմբերի 10-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Շիրակի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի պատասխանատուներ Նարինե Բեգլարյանը և Էդուարդ Իսրայելյանը հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:
«ԱՋԱԿՑՈՂ ՁԵՌՔ ԱՐՑԱԽԻՑ ԵԿԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերին ստեղծվեց «Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնությունը, որի շրջանակներում սեպտեմբեր ամսից 80 արցախցի ընտանիքների և 300 անձանց տրամադրվել է նպատակային և համակարգված աջակցություն:

🔸 Սննդի, հագուստի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ պարագաների տրամադրման հարցում աջակցություն։
🔸 Ոչ-ֆորմալ կրթություն և ժամանց (4-12 տարեկան երեխաների ու 13-18 տարեկան պատանիների համար),
🔸 Հոգեբանական աջակցություն,
🔸 Իրավաբանական աջակցություն,
🔸 Ուղղորդում

«Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնությունն իրականացնում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը, «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Արեգակ» փուռ-սրճարանը, «Ֆլորենս Գյումրի» ռեստորանը և «Դիզայն Բուտիք» ընկերությունը։
ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2020
ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2020
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ես կամավոր եմ» խորագրով միջոցառում՝ նվիրված կամավորների միջազգային օրվան:
Այս տարի ամենամյա միջոցառման ձևաչափի փոփոխություն էր տեղի ունեցել՝ միջոցառման մասնակցությունը հասանելի դարձնելով նաև Գյումրիում գործող կազմակերպությունների կամավորների համար, ովքեր Հայաստանում ճգնաժամային իրավիճակներում, հատկապես Արցախյան պատերազմի օրերին, կամավոր հիմունքներով ակտիվորեն ներգրավված են եղել տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող մարդասիրական նախաձեռնություններում:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» նախաձեռնությունը։
«Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» նախաձեռնության շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Արցախից Շիրակի մարզ տեղափոխված շուրջ 250 անձանց իրականացրել է
  • Ընտանիքների կարիքի շարունակական գնահատում,
  • Առաջին անհրաժեշտության հիգիենայի և տնտեսական պարագաների, ներքնաշորերի և տաք ձմեռային ծածկոցների տրամադրում,
  • Արցախյան պատերազմից տուժած անձանց խորհրդատվության տրամադրում և ուղղորդում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
«Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» նախաձեռնությունն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Դեկտեմբերի 26-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։
Դեկտեմբերի 28-ին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման 12-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում կայացավ ԵՆԿ ամենամյա մրցանակաբաշխությունը:
Ահա և ավարտվեց 2020 թվականը, այն լի էր մարտահրավերներով և դժվարություններով, բայց չնայած այդ ամենին մենք նորի արարման ուժով դիմավորեցինք 2021 թվականը և լծվել ենք այն ձեռքեբերումներով լի տարի դարձնելու պատասխանատու գործին։
This message was sent from pr@yic.am to pr@yic.am
Shahumyan 69, Gyumri, Shirak Marz 3101, Armenia


Update Profile/Email Address | Forward Email | Report Abuse