ՀՈՒԼԻՍՆ ՈՒ ՕԳՈՍՏՈՍԸ
ԵՆԿ ՀԿ-ՈՒՄ
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության հուլիս և օգոստոս ամիսների անցուդարձի մասին:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ



«Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող քոուչինգները համարում ենք մեկնարկած:

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ

Ս/թ. հունիսի 29-ին «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն ու Սպիտակի համայնքապետարանը ստորագրեցին եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն օգոստոս ամսից Սպիտակ համայնքում գործարկվելու է ՀՀ-ում թվով երկրորդ բաց երիտասարդական կենտրոնը՝ «Սպիտակի երիտասարդների տունը»:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ



Ս/թ հուլիսի 24-ին և 25-ին տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդների քաղաք» ծրագրի երկրորդ թեմատիկ քոուչինգը մասնակից երիտասարդների հետ:
Ամենասպասված ու ամենաերիտասարդական տոնը՝ Երիտասարդների միջազգային օրըվան ընդառաջ կազմակերպված մրցույթ🎉
Մշտապես կարևորելով երիտասարդների մասնակցայնությունն ու տարբերվող գաղափարների իրականացումը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է Երիտասարդների միջազգային օրվան նվիրված «Իմ ինքնատիպ ուղերձը երիտասարդներին» խորագրով տեսանյութերի մրցույթ:

🤩🤩🤩 Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Գյումրիում նշում է երիտասարդների միջազգային օրը:

Ձեզ ենք ներկայացնում հասարակության մեջ երիտասարդների դերի և 

նշանակության բարձրացմանն ուղղված ցուցապաստառների արշավը: 🤩

Օգոստոսի 1-ից Գյումրու մուտքի մոտ և քաղաքի կենտրոնական հատվածներում արդեն իսկ տեղադրվել են պաստառներ՝ հետևյալ կարգախոսներով.
🔸 «Առողջ և բարեկեցիկ երիտասարդ» - Սիմոնյանների ընտանիք,
🔸 «Ակտիվ և նախաձեռնող երիտասարդ» - Ժորա Աբգարյան,
🔸 «Հմուտ և մրցունակ երիտասարդ» - Սոֆյա Հարությունյան,
🔸 «Իրազեկ և իրավագիտակից երիտասարդ» - Հրաչյա Կյուրեղյան,
🔸 «Ստեղծարար և նորարար երիտասարդ» - Հայարփի Պողոսյան։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը 2020թ. Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ, Շիրակի մարզի առաջատար ընկերություններում աշխատանքային պրակտիկա անցնելու հնարավորություն տվեցին:
Ձեզ ենք ներկայացնում Երիտասարդների միջազգային օրվան նվիրված պարային ֆլեշմոբի տեսանյութը, որի միջոցով ցանկանում ենք բոլորիդ փոխանցել արևոտ ու դրական լիցքեր, բարձր տրամադրություն, և իհարկե, երիտասարդական շունչ:
Ուրախությամբ հայտնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 10-ից մեկնարկել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը։
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ
Ս/թ օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդների քաղաք» ծրագրի երրորդ թեմատիկ քոուչինգը մասնակից երիտասարդների հետ:
Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած այս տարվա առաջին ճանաչողական արշավը։
ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Սևանավանքից և վայելեցին կապուտաչյա Սևանի ալիքները: Հաջորդը Հայրիվանքն էր, որին հաջորդեց վերջին կանգառը՝ տպավորիչ Նորատուսը: ⛰🏔🚌

Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում «Բայքլայֆ» ՍՁ-ն աշխատել է արտակարգ դրության պայմաններում` հետևելով բոլոր սահմանված նորմերին:

Նշված ժամանակահատվածում իրականացրել ենք հեծանվարշավներ 7 ուղղություններով, որոնցից 2-ը գիշերակացով վրանային արշավներ էին Սարիար և Սառնաղբյուր համայնքներում: Արշավներին մասնակցել են մոտ 50 հեծանվասեր: Սա, իհարկե, շատ լավ արդյունք է  ստեղծված իրավիճակում: Առավել հետաքրքիր պահերը ֆիքսել է մեր տեսախցիկը, որը կգտնեք այստեղ` 

Ուրախությամբ նկատում ենք, որ վերջին շրջանում հեծանվասերների թիվն ավելացել է Գյումրիում և մեծ աշխուժություն կա մարզում, որին նպաստում է նաև մեր կողմից տրամադրվող հեծանիվների վարձակալության ծառայությունը, հեծանվային ուսուցումները և իրականացված արշավները:  

Մեծ ոգևորությամբ շարունակում ենք մեր հեծանվավարության անհատական ուսուցումները, որոնց կարող եք մասնակցել և դուք: Ուրախ կլինենք միասին հեծանվել:

Օգոստոս ամիսը սկսվեց «Գյումրու երիտասարդների տան» վերաբացումով: Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները` կենտրոնը շարունակեց ծառայությունների տրամադրումը 13-18 տարեկան պատանիներին:

Երիտասարդական աշխատողների կողմից վերսկսվեցին թաղային այցերն ու կենտրոնի ծառայությունների մասին իրազեկման աշխատանքները:

Այս ամսում իրենց կամավորական աշխատանքի վկայականները ստացան անգլերենի և ռուսերենի ակումբավար կամավորները:

Երիտասարդների միջազգային օրվա շրջանակում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում ներկայացրեց հետաքրքիր կարգախոսներով ցուցապաստառներ, որից «Իրազեկ և իրավագիտակից երիտասարդ» կարգախոսը ներկայացրեց «Գյումրու երիտասարդների տան» սան Հրաչյա Կյուրեղյանը:

 Երիտասարդների միջազգային օրվա շրջանակում իրականացվեց նաև պարային ֆլեշմոբ, որին իրենց մասնակցությունն ունեցան «Գյումրու երիտասարդների տան» սաներից մի քանիսը:

Այս ամսում առերես և առցանց հանդիպումների միջոցով կենտրոնում տեղի ունեցավ «Ավագ դպրոցի աշակերտների առաջնորդության եռօրյա դպրոցը», որին մասնակցեցին 16-18 տարեկան 15 երիտասարդներ:

Իսկ դասընթացի ավարտից հետո մասնակից երիտասարդները ներկայացան իրենց ծրագրային գաղափարներով, որի արդյունքում կենտրոնի պատանիների համար տեղի ունեցան 2 տարբեր դասընթացներ՝ «Մասնագիտական կողմնորոշման» և «Փոխանակման ծրագրեր ու միջազգային դպրոցներ» թեմաներով:

Facebook
Instagram
Twitter
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with YIC Gyumri. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.

Shahumyan 69, Gyumri, Shirak Marz 3101, Armenia


| | |