|
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության մայիս և հունիս ամիսների անցուդարձի մասին: |
|
|
|
|
|
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
_____________________________
Մայիսի 2֊ին և 8-ին,
«Երիտասարդական աշխատանքի ներածություն» առցանց դասըն-
թացի շրջանակում տեղի ունեցան նույն թեմատիկ խորագիրը կրող հերթական հանդիպում
քննարկումները, որոնք վարում էր երիտասարդական ոլորտի փորձա-գետ Կարեն Տերտերյանը: |
|
|
|
|
|
|
Մայիսի 9֊ին և 15-ին, «Երիտասար-դական աշխատանքի ներածու-թյուն» առցանց դասընթացի շրջանակում տեղի ունեցան «Երիտասարդական աշխատողի ունակություններ և վարքականոն-ներ» թեմայով հերթական հանդիպում-քննարկումները, որով և ավարտվեց առցանց դասընթաց-ների շարքը:
Հանդիպումը վարում էր երիտա-սարդական ոլորտի փորձագետ Աննա Եղոյանը: |
|
|
|
|
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
|
|
|
Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով Էրազմուս+ երկարաժամկետ ծրագրի շրջանակներում հերթական առցանց հանդիպումը:
Ծրագրին մասնակից երիտասարդական աշխատողները հնարավորություն ունեցան սպասվող քոուչինգների և մոդուլների մասին իրենց հարցերն ուղղել և ստանալ խորհրդատվություն երիտասարդական աշխատանքի փորձագետ, դասընթացավար և ԵՆԿ խորհրդի անդամ Աննա Եղոյանից: |
|
|
|
|
Հունիսի 5-ին տեղի ունեցավ առցանց ծանոթացման հանդիպում «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք քոուչինգների 24 հայ մասնակիցների, ծրագրում ներգրավված 4 երիտասարդական աշխատողների և ծրագրային թիմի միջև:
Հիշեցնենք, որ ծրագիրը տեղի է ունենում զուգահեռաբար 5 երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Խորվաթիա և Չեխիա և ֆինանսավորվում է Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի կողմից:
Հաշվի առնելով Քովիդ 19-ով պայմանավորված առողջապահական իրավիճակը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շահառուների հետ իր աշխատանքը կազմակերպում է առցանց: Մնացեք առողջ և հետևեք մեր նորություններին: |
|
|
ԵՆԿ ՀԿ-Ն ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ: |
|
|
Տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ընդգրկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից՝ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով հասարակական խորհրդի կազմում:
Շնորհավորում ենք Խորհրդի կազմ ընդգրկված ՔՀԿ մեր մյուս գործընկերներին։ |
|
|
Ամբողջական նյութը տեսնելու համար սեղմիր
↓ |
|
|
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
|
|
Հունիսի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը և Գյուրմրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ու ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԵՆԿ ՀԿ-ի գործունեության ուղղությունները, իրակացված և ընթացիկ ծրագրերը: Խոսվեց ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման, երիտասարդական աշխատանքի ինստիտուտի կայացման և երիտասարդակենտրոն գործունեության շուրջ համագործակցության վերաբերյալ:
|
|
|
Ամբողջական նյութը տեսնելու համար սեղմիր
↓ |
|
|
Մայիս ամսվա ընթացքում «Բայքլայֆ» ՍՁ-ն աշխատել է արտակարգ դրության պայմաններում` հետևելով բոլոր սահմանված նորմերին:
Մայիսին իրականացրել ենք հեծանվարշավներ 4 ուղղությամբ` Ջրառատ, Կառնուտ, Հովունի և Գետք համայնքներ: Արշավներին մասնակցել են մոտ 70 հեծանվասեր, որը շատ ուրախալի հանգամանք է: Առավել հետաքրքիր պահերը ֆիքսել է մեր տեսախցիկը, որոնց կարող եք հետևել այստեղ` shorturl.at/kQU69:
Ուրախությամբ նկատում ենք, որ հեծանվորդների թիվը շատացել է Գյումրիում և մեծ աշխուժություն կա մարզում, որին նպաստում է նաև մեր կողմից տրամադրվող հեծանիվների վարձակալության ծառայությունը:
Գյումրին քիչ-քիչ դառնում է հեծանվային քաղաք: Հաճելի է, որ հեծանվավարության մշակույթի զարգացման գործում մենք ունենք մեր համեստ ներդրումը, և այդ հետաքրքիր գործունեությանն անդրադարձել է լրագրող Նունե Արևշատյանը: Հոդվածը կարող եք ընթերցել այստեղ` shorturl.at/tAKW7:
Շարունակել ենք նաև հեծանվավարության անհատական ուսուցումները։ Դրանց կարող եք մասնակցել նաև դուք: Ուրախ կլինենք յուրաքանչյուրիդ մասնակցությանը:
|
|
|
|
|
ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
«ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏԱՆԸ» |
|
|
«Գյումրու երիտասարդների տան» հագեցած աշխատանքը շարունակվում է կրկին առցանց հարթակներում, որի արդյունքում էլ շարունակվում են կենտրոնի թեմատիկ աշխատարանները, անգլերենի խոսակցական և ռուսերենի ակումբները:
Թեմատիկ շաբաթների ընթացքում մշտապես հրապարկվում են տեղեկատվական լուսանկարներ, տեսանյութեր և հոդվածներ:
Հաղթանակների շաբաթը ամբողջապես նվիրված էր մայիսյան հաղթանակներին և հերոսներին, որի շրջանակներում իրականացվեց յութուբյան ուղիղ եթեր՝ Արցախյան ազատամարտի հերոս Մեխակ Մեխակյանի որդի, ԱԺ պատգամավոր, ԵՆԿ ՀԿ անդամ Արգիշտի Մեխակյանի հետ:
Պարային շաբաթը ամբողջացավ պարային տարբեր ոճերի, մշակութային պարերի ու հետաքրքիր փաստերի հրապարակումների շնորհիվ:
Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում բացահայտվեց աշխարհում հայտնի մի շարք թանգարաններ՝ իրենց պատմությամբ և մշակութային արժեքներով:
Մայիս ամիսն ամփոփվեց իրավիճակային ինքնապաշտպանության շաբաթով, որտեղ ներկայացվեց անվտանգության կանոններն ու ինքնապաշտպանական արվեստը:
Մայիս ամսվա գարնանային տրամադրությունը յուրաքանչյուր շաբաթվա ամփոփիչ հատվածում իրենց
տեսանյութերով և լուսանկարներով գեղեցկացրեցին ԳԵՏ սաները:
|
|
|
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՀԱՄԱՐ |
|
|
| | |
|  |
|
|
|
|