|
ՄԱՐՏ ԵՎ ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԸ ԵՆԿ-Ի ՀԵՏ |
|
|
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության մարտ և ապրիլ ամսիսներին անցուդարձի մասին: |
|
|
|
Կենտրոնի թիմը շարունակում է իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք, որի շրջանակներում Գյումրու թիվ 38 դպրոցի 13-16 տարեկան պատանիների համար անցկացվեց «Երեխայի իրավունքներ» թեմայով աշխատարան:
|
|
|
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մարտի կեսից սկսած «Գյումրիի երիտասարդների տան» երիտասարդական աշխատողներն ու կամավորները իրականացնում են առցանց երիտասարդական աշխատանք՝ պատանիներին առաջարկելով միանալ առցանց աշխատարանների, ակումբների և կրթական այլ ծրագրերի: |
|
|
Մեր շահառուներն ու անդամները
մի
շտ պատրաստ են օգնության :) |
|
|
|
|
|
Ամբողջական նյութը տեսնելու համար սեղմիր
↓ |
|
|
Լեզվի ակումբները ևս շարունակում են ընթանալ: |
|
|
|
|
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Կարեն Տերտերյանն ուղիղ եթերի միացմամբ խոսեց մեդիագրագիտության և անվտանգ համացանցի մասին, ինչպես նաև պատասխանեց պատանիների հարցերին:
|
|
|
Երաժշտական շաբաթն անդրադարձավ երաժշտական տարբեր ժանրերին և ստեղծագործություններին: Իր երաժշտական փորձով ու գեղեցիկ երաժշտական կատարումներով ուղիղ եթերով կիսվեց երաժիշտ Նարեկ Կոսմոսը: Հնարավորություն եղավ ուղիղ միացմամբ հետևել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «ոչ Պաշտոնական» համերգին: Երաժշտական շաբաթը եզրափակվեց կենտրոնի տաղանդավոր պատանիների երաժշտական կատարումներով:
|
|
|
Հետևեք մեր էջին նորություններին մշտապես ծանոթ լինելու համար↓ |
|
|
Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործում երիտասարդների դերի բարձրացում |
|
|
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ևս, անկախ աշխարհում առողջապահական խնդիրներով պայմանավորված ծանր իրավիճակի, ջանքեր չի խնայում աշխատանքները հեռահար կազմակերպելու և նոր իրավիճակում նոր լուծումներ փնտրելու համար: |
|
|
«Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում առցանց հանդիպումներ տեղի ունեցան մասնակից հինգ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Խորվաթիայի և Չեխիայի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի հայ մասնակիցների հետ՝ պլանավորելով մեր հետագա գործողությունները: |
|
|
Երիտասարդական աշխատանքի ներածություն |
|
|
Ապրիլի 25֊ին «Երիտասարդական պետական քաղաքականություն» թեմայի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումով մեկնարկվեց «Երիտասարդական աշխատանքի ներածություն» ընդհանուր խորագիրը կրող առցանց դասընթացների շարքը:
Առաջիկա շաբաթներին տեղի կունենան «Պետական և տեղական երիտասարդական քաղաքականություն», «Երիտասարդական աշխատանքի ներածություն» և «Երիտասարդական աշխատողի ունակություններ և վարքականոններ» թեմաներով վեցօրյա դասընթաց, որին մասնակցում են երիտասարդական ոլորտի աշխատակիցներ Հայաստանի տարբեր շրջաններից:
|
|
|
Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն |
|
|
ԵՄ օգնության ֆոնդի կամավորական նախաձեռնություն. տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն» երկարաժամկետ ծրագիրը:
Ս/թ մարտի 31-ից մեկնարկել են գործընկեր կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները, որոնք անցկացվում են առցանց հարթակում՝ ելնելով ստեղծված իրավիճակից:
|
|
|
Ամբողջական նյութը տեսնելու համար սեղմիր
↓ |
|
|
|
|
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՀԱՄԱՐ |
|
|
| | |
| |
|
|
|
|