ԴԵԿՏԵՄԲԵՐԸ ԵՆԿ-Ի ՀԵՏ
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության դեկտեմբեր ամսվա անցուդարձի մասին:

                          «ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ-2018»

Ամիսը սկսվեց Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով: «Կամավորների միջազգային օր-2018» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 4-ին իրականացվեց միջոցառումների շարք. Կամավորության հնարավորությունների տոնավաճառ, (չ)կոնֆերանսների ձևաչափով աշխատարաններ, փորձի ներկայացումներ, կամավորների ելույթներ՝ հաջողության պատմությունների ներկայացում և մրցանակաբաշխություն՝ «Տարվա լավագույն կամավորական նախաձեռնություն» անվանակարգում: Օրն եզրափակվեց կամավորների համար պատրաստված ոչ ֆորմալ հավաքույթով: 

 
 
 

 

«ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՖՈՐՈՒՄ

 

Կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին նաև դեկտեմբերի 5-ին «Կամավորության հեռանկարները Հայաստանում» ֆորումի  անցկացմամբ, որի ընթացքում կազմվեցին աշխատանքային խմբեր և անցկացվեցին քննարկումներ «Կամավորական աշխատանքի օրենսդրական կարգավորումներ», «Կամավորական աշխատանքի համակարգում», «Կամավորական աշխատանքի շարժառիթներ և ակնկալիքներ» թեմաներով:

 
 
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2018»

 

Ուրախ ենք հայտարարել, որ դեկտեմբերի 13-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից «Երիտասարդական
մրցանակաբաշխություն 2018» ամենամյա միջոցառման շրջանակում «Տարվա լավագույն երիտասարդական աշխատող» տիտղոսը շնորհվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանին:


ԵՆԿ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

Դեկտեմբերի 22-ին  տեղի ունեցավ ԵՆԿ-ի հիմնադրման հոբելյանական 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց կազմակերպության գործունեության 10 տարիները՝ ներկայացվեցին կազմակերպության իրականացրած ծրագրերը և գործողությունները՝ ըստ ոլորտների: Տեղի ունեցավ նաև ԵՆԿ-ին նվիրված «Youth Power» երգի պրեմիերան:
Ամփոփելով 2018 թվականը՝ ԵՆԿ-ն հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին: Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։
Իսկ ԵՆԿ-ն, ի դեմս նախագահ Արթուր Նաջարյանի, պարգևատրվեց պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի անունից։

ՈՒՐԲԱԹՕՐՅԱ  ՍՐՃԱՐԱՆ

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ հերթական «Ուրբաթօրյա սրճարանն»՝ այս անգամ Սուրբ ծննդյան թեմայով, որի ընթացքում հյուրերը հատուկ ջերմ մթնոլորտում, խաղերի ու քուիզների միջոցով բացահայտեցին Էստոնիայի, Սլովակիայի և Չեխիայի Սուրբ ծննդյան ավանդույթները և սովորույթները: 

 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ.

Դեկտեմբերի 27-ին  ԵՆԿ-ում անցկացվեց «Երիտասարդական ոլորտի ապագան անորոշ է» խորագրով բաց քննարկում, որին հրավիրված էին   Շիրակի մարզի երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, փորձագետներ, մեդիա ներկայացուցիչներ, երիտասարդության հարցերով հետաքրքրված քաղաքացիներ: Քննարկման  դրդապատճառը  կառավարության կողմից  շրջանառության մեջ դրած «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծն էր, որով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի, որոնցից ոչ մեկի մեջ երիտասարդության հարցերի բաղադրիչը ներառված չէ:

ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԿ-Ի ՀԵՏ

Այս ամիս Լյուքսեմբուրգում մեր թիմը մասնակցեց «Gender 2.0» միջազգային դասընթաց-հեքեթոնին՝ թվային գործիքների և հմտությունների միջոցով կանանց հզորացման թեմայով: 

Հայաստանից ծրագրին մասնակցում էին ԵՆԿ  ծրագրի ղեկավար Վալյա Մարտիրոսյանը, ԵՆԿ անդամ Հայարփի Պողոսյանը և ԵՆԿ Միջազգային խորհրդի անդամ Էսմարիդա Պողոսյանը:

Սլովակիայում անցկացվեց «TRAINBOW» խորագիրը կրող «Էրազմուս+» միջազգային դասընթացը` երիտասարդական աշխատանքում կրթական գործունեության կազմակերպման թեմայով:

Հայաստանից ծրագրին մասնակցում էին ԵՆԿ ադմինիստրատիվ օգնական Աննա Վարդանյանը, ԵՆԿ անգլերենի ակումբավար Էմիլյա Եգանյանը և Դասավանդիր Հայաստան կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ղեկավար Մանուկ Խաչատրյանը:


Փետրվարի 6-13-ը Վրաստանում անցկացվելու է  «Ծրագրի նախագծում ու կառավարում» թեմայով միջազգային դասընթաց: Դիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտվել է:  Ընտրված մասնակիցների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: 

Հաջորդ միջազգային դասընթացը, որն անցկացվելու է, կրկին Վրաստանում է, այս անգամ Քոբուլեթիում՝ փետրվարի 5-13-ը՝ իմպրովիզացիայի և ձեռնարկատիրական մտածողության վերաբերյալ: Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն էր, ընտրված մասնակիցների մասին դեռ կտեղեկացնենք:
ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ՎԵՐ
Հրանտ Դինք հիմնադրամի և ԵՆԿ  ՀԿ-ի կողմից իրականացվող Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շրջանակներում ս/թ նոյեմբերի 22-ից 25-ը Հայաստան այցելեցին հանրային առողջապահության ոլորտի վեց ներկայացուցիչներ՝ ներառյալ համալսարանների դասախոսներ և դեկան:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ

Դեկտեմբերին մեզ էր միացել «Դեպի Հայք»-ի կամավոր Ֆեդերիկո Ավետիսյանը Արգենտինայից, ով անցկացնում էր  տարբեր աշխատարաններ շրջակա միջավայրի թեմայով:

Այս ամիս մեկնարկը տրվեց նոր ակումբի՝ «Իմպրովիզացիայի ակումբի», որը վարում էին ԵՆԿ ԵԿԾ կամավորներ Բերթ Ցապովն ու Մարտինա Հորնիչկովան։

ԵՆԿ-ի կողմից կազմակերպած «Կամավորների միջազգային օրվա» ընթացքում կենտրոնի թիմը ներկայացրեց կենտրոնն ու կամավորական հնարավորությունները։

Դեկտեմբերի 5-ին «Դեպի Հայքի» ավելի քան 40 կամավոր նախաձեռնել էր համայնքային ծրագիր, որի շրջանակներում մաքրեցին կենտրոնի բակը:

«Երիտասարդների տանն» անցկացվեց սեղանի ֆուտբոլի առաջին առաջնությունը, որը կազմակերպել էր ԵՆԿ միջազգային կամավոր Մարտինան։ Հաղթողները ստացան նվերներ։

Այս ամիս ավարտվեց ռուսերենի ակումբը, որը վարում էր «Դեպի Հայքի» կամավոր Զարուհի Կարապետյանը։ Ամենաակտիվ և պարտաճանաչ մասնակիցները ստացան իրենց վկայականները։

Կենտրոնի սաները պատրաստվեցին Նոր տարվան՝ զարդարելով կենտրոնը և պատրաստելով գեղեցիկ շնորհավորական բացիկներ։ Դեկտեմբերի 20-ին «Երիտասարդների տանն» ամփոփվեց տարին, երիտասարդները նշեցին նաև գալիք Ամանորը, փոխանակվեցին նվերներով։ Պարզ դարձավ նաև կենտրոնի տարվա լավագույն երիտասարդը, ով պարգևատրվեց շնորհակալագրով։

Սիրով կպատասխանենք Ձեր հարցերին և կլսենք առաջարկությունները :)
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with YIC Gyumri. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.
This message was sent from pr@yic.am to pr@yic.am
Shahumyan 69, Gyumri, Shirak Marz 3101, Armenia


Update Profile/Email Address | Forward Email | Report Abuse