ՆՈՅԵՄԲԵՐԸ ԵՆԿ-Ի ՀԵՏ
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության նոյեմբեր ամսվա անցուդարձի մասին:

ԵՆԿ տեղեկատվական օր

ԵՆԿ հերթական տեղեկատվական օրը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան ԵՆԿ-ի հիմնադրման պատմությանը, ծավալած գործունեության և իրականացվող տեղական ու միջազգային ծրագրերի հետ՝ կենդանի գրադարանի մեթոդաբանությամբ։

  Erasmus+ Youth. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

 Անցկացվեց  առերես հանդիպում-խորհրդատվություն


Նոյեմբերի 20-ին  Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի» ներկայացուցիչներն առերես հանդիպում ունեցան Շիրակի թեմի Սոցիալ - կրթական կենտրոնի ներկայացուցիչների հետ, որի  ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացվեց «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի բաղադրիչ՝ «Եվրոպական կամավորական աշխատանք» ծրագիրը և դրան վերաբերող մանրամասները:

Էրազմուստեղեկատվական հանդիպումներ

Հոկտեմբերի 31-ին Շիրակի պետական համալսարանում, իսկ նոյեմբերի 6-7-ը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցան Էրազմուս+ տեղեկատվական հերթական  հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվեցին երիտասարդների, բուհերի կարողությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր, խոսվեց Եվրոպական համերաշխության կորպուսի և  Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի մասին:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 
Նոր ԵԿԾ Հնարավորություն

Ունենք նոր Ե Կ Ծ հնարավորություն այս անգամ Ռումինիայում, որի նպատակն է բարձրացնել երեխաների հետաքրքրությունը կրթության նկատմամբ՝ դասերի ընթացքում կիրառելով նորարար մեխանիզմներ և գործողություններ: Դիմելու վերջնաժամկետն արդեն ավարտվել է, իսկ ծրագրին ընդգրկված մասնակիցների մասին կտեղեկանաք ավելի ուշ:
 Մարտինա Հորնիչկովա

Մարտինա Հորնիչկովան բացի այն, որ աջակցում է ԵՆԿ տարբեր ծրագրերի իրականացման աշխատանքներին, այլ նաև Երիտասարդների տանը զբաղվում է սոցիալական  աշխատանքով:

  Յոզեֆ Բանյասն

ԵԿԾ ծրագրի շրջանակներում Սլովակիայից ժամանած ԵՆԿ կամավոր Յոզեֆ Բանյասն նոյեմբեր ամսից սկսած անգլերեն լեզվի  դասընթացներ է անցկացնում  Բավրայում:
Աննա Խլղաթյան

Աննա Խլղաթյանը «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում 2018թ.-ից սկսած մեկ տարի շարունակ կամավորական աշխատանք է կատարելու Հունաստանում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Արմեն Հակոբյանը մեկ տարի շարունակ կամավորական աշխատանք է կատարելու «German Federal Volunteer Service Act»-ում, որն իրականացվում է Գերմանիայի Դաշնության Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն շրջանակներում:
ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԿ-Ի ՀԵՏ
Այս ամիս  Լեհաստանում  անցկացվեց «YOUth on Board» խորագիրը կրող «Էրազմուս+» միջազգային դասընթացը՝  երիտասարդների հետ աշխատող  անձանց առաջին բուժօգնություն տրամադրելու և արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու վերաբերյալ: Դասընթացին Հայաստանից մասնակցում էր ԵՆԿ անդամ և Վորլդ Վիժն Գյումրիի Հովանավորության ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ

Նոյեմբերի սկզբին «Երիտասարդների տան» պատանիները մեկնեցին Երևան: Օրվա ընթացքում պատանիները ուսուցողական այցեր ունեցան Ազգային ժողովում, Մատենադարանում, Ծիծեռնակաբերդում, ինչպես նաև եղան Կասկադում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության գաղափարն առաջարկել և իրականացմանն աջակցել էր Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:

 
Նոյեմբերին «Երիտասարդների տան» թիմը նույնպես միացել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հայտարարած մեդիագրագիտության շաբաթին, որի շրջանակներում տեղի ունեցան տարբեր աշխատարաններ և այցելություն Գալա հեռուստաընկերություն։

Այս ամիս ավարտվեցին անգլերենի միջին մակարդակի, սկսնակների  և համակարգչային բազային գիտելիքների ակումբները։ Ամենաակտիվ և պարտաճանաչ մասնակիցները ստացան իրենց վկայականները։

Այս ամիս կենտրոնի երիտասարդների համար պլանավորել էինք նաև համով շաբաթ, որի շրջանակներում քննարկեցինք առողջ ապրելակերպի և  առողջ սնունդի գաղտնիքները, պատրաստեցինք և վայելեցինք համեղ ուտելիքներ։

Այս ամիս մեզ են միացել «Դեպի Հայք»-ի կամավորներ Արարադ Նարը և Զարուհի Կարապետյանը: Զարուհին վարում է նոր՝ ռուսերենի ակումբը, իսկ Արարադը տարբեր աշխատարաններ է անցկացնում առողջ ապրելակերպի թեմայով:

Նոյեմբերի 20-ին` երեխաների համաշխարհային օրը, «Երիտասարդների տունը» նույնպես միացավUNICEF#GoBlueնախաձեռնությանը` ներկայացնելով  #GoBlue ֆոտոշարքը, կենտրոնի սաների և թիմի կողմից:

ԵՆԿ ՀԿ տեղեկատվական օրվա ընթացքում կենտրոնի սաները պատմեցին կենտրոնի գործունեության մասին:

Նոյեմբերին նաև բաց դռների օր էինք կազմակերպել  կենտրոնի սաների ծնողների համար, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ կենտրոնի առաջարկած ծառայությունների հետ, երիտասարդների հետ մասնակցել կենտրոնի առօրյային։

Այս ամիս ուսումնական այցով կենտրոն էին այցելել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի անդամներն ու «Սահմաններից վեր» ծրագրի մասնակիցները:

«Երիտասարդների տան» սաները մասնակցեցին նաև ՄԱԿ-ի կողմից կազմակերպած "#Hearmetoo Adolescent and Youth Networking Event-ին:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ-2018

«Կամավորների միջազգային օր-2018» ծրագրի շրջանակում՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու տարբեր միջոցառումների:
Միջոցառումների շարքին կարող եք ծանոթանալու հետևյալ
հղմամբ:

Ծրագիրն իրականացնում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը»: 

Աջակիցներն են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնը»: 

Սիրով կպատասխանենք Ձեր հարցերին և կլսենք առաջարկությունները :)
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with YIC Gyumri. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.
This message was sent from pr@yic.am to pr@yic.am
Shahumyan 69, Gyumri, Shirak Marz 3101, Armenia


Update Profile/Email Address | Forward Email | Report Abuse