Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության սեպտեմբեր ամսվա անցուդարձի մասին:
ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մենք շարունակում ենք ընդլայնել մեր համագործակցությունը երիտասարդների հետ աշխատող կառույցների հետ:

Այս ամսվա ընթացքում ունեցանք մեզ համար կարևոր երկու հուշագրի վավերացում:

Հուշագրերից մեկը վավերացվեց «Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ի հետ՝ երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Երիտասարդական ոլորտում համագործակցության առավել կարևոր հարթակ ստեղծվեց երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող 7 կառույցների միջև կնքված փոխըմբռնման հուշագրով: Հուշագրի արդյունքում ստեղծված հարթակն է ՄԵԿ-ը՝ «Միություն երիտասարդական կազմակերպությունների»:

 

Հուշագրին միացած կառույցներն են՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» Համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և «ՕքսԵՋեն» հիմնադրամը:

 

ԱՐՇԱՎ ԵՆԿ-Ի ՀԵՏ

ԵՆԿ արշավականները չեն դադարում բացահայտել Հայաստանը իր ողջ գեղեցկությամբ: Այս անգամ նրանք եղան Լոռու «COAF SMART» կենտրոնում, որտեղ ծանոթացան կենտրոնի տարածքին, գործունեությանը և ծրագրերին: Հաջորդ կանգառը Հ. Թումանյանի տուն-թանգարանն էր, որին հաջորդեց Օձունի տաճարը և տպավորիչ Լոռի բերդը, իսկ վերջին կանգառը Դենդրոպարկն էր:

 

ԵՆԿ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵԾԱՆՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ 

Հեծանվորդների Ֆեդերացիան Գյումրիում անցկացրեց հեծանվային տուր, որին միացան Գյումրիում հեծանվային մշակույթը լավագույնս տարածողներից ԵՆԿ աղջիկների առաջնորդության և հեծանվավարության ակումբի մասնակցիները:

 

Տուրի ընթացքում նրանք շրջեցին Գյումրու թանգարաններով ու հայտնի վայրերով:

 

 ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ. «UPSHIFT» ՄՈԴԵԼ 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի «UPSHIFT» մոդելի ներդրման նպատակով Գյումրիում տեղի ունեցավ դասընթացավարների վերապատրաստում, որին մասնակցեցին ԵՆԿ աշխատակազմի անդամներ, մենթորներ, տեղական և միջազգային կամավորներ:

 

*«UPSHIFT» մոդելը 12-18 տարեկան պատանիների հմտությունները բացահայտելու և զարգացնելու հատուկ գործիք է:

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԵՆԿ

Մենք հյուրընկալեցինք «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչներին, ովքեր ճանաչողական այց կատարեցին ԵՆԿ ՀԿ-ում:

 

Ճանաչողական այցի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԵՆԿ ՀԿ գործունեությանը, իրականացրած և ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև խորհրդատվություն ստացան ֆինանսների կառավարման, հանրային կապերի և ծրագրերի իրականացման վերաբերյալ։

 

 Erasmus+ Youth. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնը շարունակում է տրամադրել խորհրդատվություններ «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի Եվրոպական կամավորական աշխատանքների վերաբերյալ:

 

Այս ամիս կենտրոնը ունեցել է տեղեկատվական հանդիպում Դիլիջանում և Իջևանում, ինչպես նաև անցկացրել է վեբինար «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի Եվրոպական կամավորական աշխատանքի վերաբերյալ:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

ԵՆԿ Եվրոպական կամավորական ընտանիքը համալրվեց երկու կամավորով: Մարտինան և Յոզեֆը Հայաստան են ժամանել համապատասխանաբար Չեխիայից և Սլովակիայից:

 

Իսկ ահա ԵԿԾ կամավոր Մարտինը ավարտեց իր կամավորական աշխատանքը:

 

Սիրով նշենք նաև Դավիթ Մուրադյանի մասին, ով իրականացնում է կամավորական աշխատանք Լեհաստանում և արդեն հասցրել է կիսվել իր առօրյայով մեզ հետ:

 

ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԿ-Ի ՀԵՏ

Ֆինլանդիայում տեղի ունեցավ եվրոպական տարբեր երկրներից երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ «NETWORKING FOR FUTURE» խորագրով ուսումնական այց, որին մասնակցեցին Արթուր Նաջարյանը, Աննա Եղոյանը, ինչպես նաև Երիտասարդների տան թիմից Գայանե Առաքելյանն ու Օվսաննա Պապիկյանը: 

Այցի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Ֆինլանդիայում երիտասարդական կենտրոնների կառավարման համակարգին, գործունեությանը, դրանց կողմից տրվող ծառայություններին և տեղում իրականացվող երիտասարդական աշխատանքի տեսակներին:

 

Այս ամիս մենք ունեցանք ևս մեկ միջազգային ծրագրի բաց հայտարարություն: Դասընթացը, որն անցկացվելու է Սլովակիայում, նախատեսված է երիտասարդական աշխատողների, ֆասիլիտատորների և կրթության ոլորտի ներկայացուցիչների համար: Ծրագրին ընտրված մասնակիցներն են Շիրակի պետական համալսարանի ուսանող ու ԵՆԿ ակումբավար Էմիլյա Եգանյանը, Դասավանդիր Հայաստան կազմակերպությունից Մանուկ Խաչատրյանը և ԵՆԿ աշխատակազմից Աննա Վարդանյանը: Ծրագիրը տեղի կունենա դեկտեմբերի 3-11-ը: 

ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ՎԵՐ

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը: Հաջորդ համարում կներկայացնենք ընտրության արդյունքները: Մինչ այդ, կարող եք դիտել տեսահոլովակները, որտեղ մեր դրամաշնորհառուները պատմում են իրենց ծրագրերի և տպավորությունների մասին:

 

Ծրագրին է անդրադարձել նաև Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը՝ հարցազրույց ունենալով հայաստանյան թիմի գյումրիաբնակ անդամ Վալյա Մարտիրոսյանի հետ: Հոդվածը կարդալու համար, հետևեք հղմանը

 

Նոյեմբեր ամսին Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շրջանակներում մենք կունենանք նաև Թուրքիայից առողջապահության ոլորտի ներկայացուցիչներից կազմված խմբի այցելություն Երևան և Գյումրի:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ

Հոկտեմբերը կենտրոնում սկսվեց նոր ակումբի մեկնարկմամբ։ «Եկեք խոսենք» քննարկումների ակումբի շրջանակներում շաբաթական մեկ անգամ երիտասարդները հավաքվում են միասին քննարկելու իրենց հուզող թեմաներ: Ակումբները ղեկավարվում են երիտասարդական աշխատողների կողմից:

Կենտրոնում այս ամիս անցկացվեց նաև գենդերային հավասարության շաբաթ, որի ընթացքում իրականացվեցին աշխատարաններ, ֆիլմի դիտում և հանդիպումներ:

Հոկտեմբերին ներկայացվել են «Երիտասարդների տան» պատանիներից մի քանիսի հաջողությունների պատմությունները՝ էսսեների և ֆոտոգրքիտեսքով, որտեղ վերջիններս կիսվում են կենտրոնի հետ կապված իրենց պատմություններով ու ձեռքբերումներով:

«Երիտասարդների տանը» շարունակվում են նաև երիտասարդների հետ աշխատողների համար դասընթացները և այս ամիս անցկացվեց ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից:

«Երիտասադների տունը» միացավ «Թուղթը աղբ չէ» նախաձեռնությանը և կենտրոնում ամիսներ շարունակ հավաքված թղթերը հանձնվեցին նախաձեռնության անդամներին:

Կենտրոնի պատանիները նշեցին նաև Հելլոուինը, որի ընթացքում երիտասարդները մասնակցեցին ինտելեկտուալ խաղի, ֆիլմի դիտման, նաև պարեցին և օգտվեցին հյուրասիրությունից։

Շարունակվում են նաև
այցերը կենտրոնի գործունեությանը ծանոթանալու համար։ Հոկտեմբերին կենտրոն են այցելել ՇՊՀ Սոցիոլոգիա բաժնի ուսանողները, այնուհետև «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանն ու «Խաղաղության կորպուսի» կամավոր Մարիան: 

Սիրով կպատասխանենք Ձեր հարցերին և կլսենք առաջարկությունները :)
Instagram
Facebook
Twitter
View this email in your browser
You are receiving this email because of your relationship with YIC Gyumri. Please reconfirm your interest in receiving emails from us. If you do not wish to receive any more emails, you can unsubscribe here.
This message was sent from pr@yic.am to pr@yic.am
Shahumyan 69, Gyumri, Shirak Marz 3101, Armenia


Update Profile/Email Address | Forward Email | Report Abuse