|
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով ներկայացնում ենք Ձեզ ԵՆԿ հերթական ամսաթերթը, որում կպատմենք կազմակերպության սեպտեմբեր ամսվա անցուդարձի մասին: |
|
|
|
Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման ծրագիր
|
|
|
Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում մենք սեպտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում հյուրընկալեց Բեռլինի ամենամեծ Կարլ Ֆոն Լիննե հատուկ դպրոցի 7 հոգանոց պատվիրակությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Գերմանիայի դպրոցների միջև գործընկերության հաստատմանը, դպրոցների աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակմանը:
Գյումրիից ծրագրում ներգրավված են Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-Ի աշակերտներն ու ուսուցիչները:
Ծրագրի շրջանակներում Գերմանիայի պատվիրակությունը շրջայց կատարեց ուսումնական հաստատություններ, կրթության զարգացման կենտրոններ, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ տեսարժան և պատմամշակութային վայրեր։
|
|
|
|
|
«Աղջիկների առաջնորդության ու հեծանվավարության» ծրագրի ֆոնդահայթայթման միջոցառումը
|
|
|
Ինչպես գիտես սեպտեմբերի 15-ին «Վիլլա Կարս» հյուրանոցում տեղի ունեցավ ԵՆԿ «Աղջիկների առաջնորդության ու հեծանվավարության» ծրագրի ֆոնդահայթայթման միջոցառումը, որին մասնակցեցին հյուրեր Հայաստանից և արտերկրից: Հյուրերի մեջ էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց հեծանվավարության ծրագրի ընթացքն ու ձեռքբերումները, տեղի ունեցավ Աննա Եղոյանի «Being a Woman» խորագիրը կրող բանաստեղծությունների գրքի վաճառք, որից գոյացած ամբողջ հասույթը Աննան նվիրեց ծրագրին`դրա շարունակականությունն ապահովելու համար:
Եթե դու էլ ես ուզում աջակցել այս ծրագրին կարող ես ձեռք բերել գրքի մեկ օրինակը՝ գրելով Սյուզաննային:
|
|
|
«Աղջիկների առաջնորդության ու հեծանվավարության» ծրագրի ֆոնդահայթայթման միջոցառումը
|
|
|
Սեպտեմբերի 13-ին «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ «ԵՆԿ աղջիկների առաջնորդության և հեծանվավարություն» ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները հեծանիվներով կատարեցին վարժանքներ, ցուցադրեցին իրենց հմտությունները: Միջոցառումը փոքրիկ տոնախմբությամբ շարունակվեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, որտեղ ծրագրի մասնակիցներն ու մարզիչները պարգևատրվեցին հավաստագրերով և շնորհակալագրերով: |
|
|
|
|
Համաշխարհային մաքրության օր
|
|
|
Մենք ևս «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի և մեր կամավորների հետ միացանք համաշխարհային մաքրության օրվան նվիրված շաբաթօրյակին՝ մաքրելով մեր երիտասարդական կենտրոնի հարակից տարածքները: |
|
|
|
Սեպտեմբերի 22-ին Երիտասարդների տանը տեղի ունեցավ ԵՆԿ անդամների հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահ, միջազգային խորհրդ, վերստուգիչ) կողմից ծավալած գործունեության կիսամյակային հաշվետվությունները, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերը և առաջիկայում պլանավորված գործողությունները, որին հաջորդեց նոր անդամների հետ ծանոթացումը և անդամության քարտերի հանձնումը:
Հույս ունենք հաջորդ հանդիպմանը տեսնել ավելի մեծ թվով անդամների: |
|
|
ԵՆԿ կամավորների հանդիպում
|
|
|
Այս ամիս տեղի ունեցավ նաև Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպում, որի ընթացքում կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով և հանդես եկան նոր առաջարկներով։
Հանդիպման վերջում Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր` երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջացառումների կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ցուցաբերած աջակցության համար:
|
|
|
Եվրոպական կամավորական ծառայություն
|
|
|
ԵԿԾ կամավոր Ալեքսանդեր Հույկամերի կամավորական ծրագիրը ավարտվեց: Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ նրա հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը, որի ընթացքում Ալեքսին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար:
Նշենք, որ Դավիթ Մուրադյանը հաջողությամբ սկսել է իր կամավորական աշխատանքը Լեհաստանում, իսկ Րաֆֆի Շահբազյանը և Աշոտ Թադևոսյանը շուտով կմեկնեն Խորվաթիա այնտեղ իրականացելու իրենց կամավորական աշխատանքը:
Հունաստանում ունենք նոր ԵԿԾ ծրագիր, որի համար հայտերի ընդունումն արդեն ավարտված է, ընտրված մասնակցի մասին կհրապարակենք ավելի ուշ:
|
|
|
Շարժունակությունը ԵՆԿ-ի հետ
|
|
|
|
Լեհաստանում տեղի ունեցավ «Different View» խորագիրը կրող Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիրը լուսանկարչության թեմայով:
Հայաստանից ծրագրին մասնակցում էին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայից Մանյա Գրիգորյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Արսեն Յավրույանը, Շիրակի պետական համալսարանի ուսանող Հրանուշ Ավետիսյանը, երաժիշտ Յուրի Խաչատրյանը, Գորիսի մամուլի ակումբի ժուռնալիստ, համակարգող և լուսանկարիչ Անահիտ Բաղդասարյանը՝ որպես թիմի ղեկավար:
Իտալիայում տեղի ունեցավ «The Other Side of Entrepreneurship» խորագիրը կրող «Էրազմուս+» երիտասարդական փոխանակման ծրագիրը՝ ձեռներեցության թեմայով:
Հայաստանից ծրագրին մասնակցում էին «Inspired By Her -Հայաստան» ծրագրի համահիմնադիր Նորայր Մարգարյանը, «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի հիմնադիր անդամ Դավիթ Աղաբեկյանը, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող Մարիամ Մազմանյանը, Հայ-ռուսական համալսարանի ուսանող և իրավաբանական խորհրդատու Գարիկ Գևորգյանը, ԵՆԿ հանրային կապերի պատասխանատու և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Լիդիա Արզումանյանը և ԵՆԿ անդամ ու «Ernst and Young - Հայաստանի» ավագ աուդիտոր Հովհաննես Հարությունյանը:
|
|
|
|
Սեպտեմբերին կարճատև արձակուրդից հետո իր դռները երիտասարդների համար նորից բացեց «Երիտասարդների տունը», որտեղ շարունակվեցին թեմատիկ շաբաթները, բազմազան դասընթացներն ու միջոցառումները:
Կենտրոնը համալրվել է նաև նոր ու ուսուցողական սեղանի և ժամանցային խաղերով, որոնք ավելի են հետաքրքրացրել այցելուների առօրյան:
Սեպտեմբերին «Երիտասարդների տանը» սկսվել են նաև անգլերենի սկսնակների և միջին մակարդակի ակումբներ և համակարգչային բազային գիտելիքների ակումբը:
Իսկ հայտարարված կինոյի շաբաթվա շրջանակներում կենտրոնում անցկացվել է անիմացիայի ժամ, ցուցադրվել են հայկական ու արտասահմանյան արտադրության բազմաթիվ ֆիլմեր և անիմացիաներ, կազմակերպվել՝ ֆիլմերի քննարկումներ:
Սեպտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցավ «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագրի ամփոփիչ ֆորումը, որի արդյունքում Գյումրիում հիմնադրվել և գործարկվել է «Երիտասարդների տունը»: Ֆորումին իրենց մասնակցությունն են ունեցել նաև կենտրոնի սաները և պատմել իրենց հաջողակ պատմությունները «Երիտասարդների տան» մասին:
|
|
|
|
|
|
| | |
| |
|
|
|
|